Էստոնիան՝ որպես ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ նախաձեռնում է կառույցում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հարցով քննարկումներ: Այդ մասին հայտնել է Էստոնիայի ԱԳՆ ղեկավար Ուրմաս Ռեյնսալուն, փոխանցում է ТАСС-ը:
«Կոչ եմ անում կողմերին՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և քայլեր ձեռնարկել իրավիճակի հետագա սրացումից խուսափելու համար»,- մասնավորապես ասել է նա՝ կոչ անելով բանակցություններ սկսել: Էստոնիայի ԱԳ նախարարը նաև նշել է, որ մտադիր է կապ հաստատել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: «Դա շատ լուջ իրավիճակ է, որը էական հետևանքներ կունենա ամբողջ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության համար»,-ասել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը