15 07 2022

Հովհաննես Իգիթյանը համատեղության կարգով դեսպան է նշանակվել նաև Էստոնիայում

Հովհաննես Իգիթյանը համատեղության կարգով դեսպան է նշանակվել նաև Էստոնիայում

ՀՀ նախագահի հրամանագրով Հովհաննես Իգիթյանը, համատեղության կարգով, նշանակել Էստոնիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.

Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Իգիթյանին, համատեղության կարգով, նշանակել Էստոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիլնյուս)»,- ասված է հրամանագրում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ