06 12 2023

Լոզունգները, թե՝ արցախահայերի համար ամեն ինչ արվում է Հայաստանում, նման բան չկա, ֆիկցիա է. Թագուհի Թովմասյան



ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը կառավարությանն առաջարկել է 20 մլն դրամ տալ ՝ Արցախից բռնի տեղահանված յուրաքանչյուրար ընտանիքի, պայմանով, որ այդ բնակարանները պետք է գնվեն կամ կառուցվեն մարզերում: Սակայն, ինչպես  լրագրողների հետ զրույցում նշեց պատգամավորը, իր առաջարկը մերժվել է։

 «Եթե ուզում ես արցախցին մնա Հայաստանում՝ պետք է երկու հարց լուծել՝ բնակարան և աշխատանք։ Այս հարցերում ունենք խնդիրներ։ Ես գրեթե ամենօրյա ռեժիմով հանդիում եմ արցախցիների տարբեր խմբերի հետ, նրանք ասում են, որ շատ դեպքերում փափուկ ուժի կիրառմամբ իրենց պարտադրում են դառնալ ՀՀ քաղաքացի, որպեսզի աշխատանք ունենան, այսինքն այն փոքրիկ հիշողությունը, այն փոքրիկ արժեքը, որ մնացել է արցախցիների մոտ Արցախի աձնագիրն է, իշխանությունը, փափուկ ուժի կիրառմամբ, ստիպում է, որ արցախցիները հրաժարվեն այդ անձնագրերից: Սա նշանակումէ , որ այն բոլոր լոզունգները, թե՝  արցախահայերի համար ամեն ինչ արվում է Հայաստանում  ֆիկցիա է, նման բան  չկա...Արցախցիներին  չեն ուզում ապահովել բնակարաններով, որ չմնան Հայաստանում. »,-ընդգծեց Թովմասյանը։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ