05 12 2023

ՔՊ-ն վերասաստատեց, որ այս մեծամասնությունը լեգիտիմ չէ. Արծվիկ Մինասյան



«Քիչ առաջ ՔՊ-ն իր քվեարկությամբ մերժեց 58 հազար և ավելի քաղաքացիների՝ քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացված օրինագիծը ներառել ԱԺ օրակարգ, վերահաստատեց այն հանգամանքը, որ այս մեծամասնությունը լեգիտիմ չէ»,- ԱԺ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

 «ՔՊ-ն  խախտեց ու դրանով հաստատեց ևս մեկ անգամ, որ տեր չէ այն նախընտրական խոստումներին, որոնք ներառել է իր նախընտրական ծրագրերում»,- հավելեց Արծվիկ Մինասյանը:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է Ազգային ժողովի հայտարարության նախագիծ, որը մշակել և շրջանառության մեջ էր դրել ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը` համաձայնեցված ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հետ։ Այն վերաբերում էր «Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության առաջադրած օրակարգային հարցին: Առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքում լրացումների նախագիծ, որի համաձայն` հատուկ նորմով քրեորեն պատժելի արարքներ են որակվում ՀՀ անունից Աչցախի Հանրապետությունը որևէ այլ պետության կազմում ճանաչելն ու Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը:

Հանձնաժողովի ՔՊ-ական 7 պատգամավորի դեմ ձայներով «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության  օրենսդրական նախաձեռնությունը չընդգրկվեց ԱԺ նիստի օրակարգ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ