7or.am-ը գրում է․ Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ Երևանի փողոցներում կարմիր կետագծերը, իսկ Հայաստանում՝ տեսախցիկներն ու արագաչափերը վերացնելու խոստմամբ: 2018-ին նա մարմնի բոլոր մասերը պատառոտում էր՝ խոստանալով դրանց վերացում:
2018-ին նիկոլենք Գյումրիից Երևան էին քայլում՝ ճանապարհին իրենց ներքանաշորերով, սկոչով ու հնարավոր այլ բաներով փակելով արագաչափերը և «սերդեչնի պրիվետներ» ուղարկելով Սաշիկին:
Արագաչափերը, տեսախցիկները, կարմիր կետագծերը դարձել էին անարդարության խորհրդանիշեր, և մարդկանց դուր էր գալիս այդ խորհրդանիշերի վերացումը:
Վարչապետ դառնալուց հետո Նիկոլը մոռացավ իր խոստումները: Արագաչափերն ու տեսախիկներն ավելացան: Կարմիր կետագծերը չվերացան: Ավելին՝ հիմա ՔՊԿ-ական իշխանությունն առաջարկում է կարմիր կետագծերում ավտոմեքենաները Երևանի փոքր կենտրոնում կայանելու համար տարեկան վարձավճար սահմանել 160.000 դրամ՝ 12.000-ի փոխարեն: 1 ժամի համար էլ վարձը սահմանվել է 300 դրամ՝ 100 դրամի փոխարեն: Ահա սա՛ է նիկոլենց իրական դեմքը: Խոստանալ ու խաբել: Ասել՝ սեր ու հանդուրժողականություն, բայց բերել ատելություն ու պառակտվածություն: Ասել՝ հաղթելու ենք, բայց տանել պարտության: Ասել՝ Ղարաբաղը մերն է, բայց ճանաչել այն Ադրբեջանի մաս:
Ու հիմա երբ խոստանում են 29.800-ոց Հայաստան, պարզ է, որ Հայաստանին ոչնչացում է սպառնում սրանց վարած քաղաքականությամբ:
Նիկոլենց «Ապագա կա»-ն հակառակ իմաստով պետք է հասկանալ: Երբ ասում են, որ քաղաքականությունն անբարոյականություն է, նիկոլենց վարած քաղաքականությունը պետք է նկատի ունենալ: Սրանց անբարոյականությունն ու ստի տոպրակն անսպառ է: «Հայկական Թուրքական ժամանակի» սփռած ստերի պես:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը