29 11 2023

Կենտրոնում կայանումը 12 հազար դրամից դարձնում են 160 հազար դրամ

Կենտրոնում կայանումը 12 հազար դրամից դարձնում են 160 հազար դրամ

Երևան քաղաքի ավագանու քննարկմանն է ներկայացվել «Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը, որով, մասնավորապես, առաջարկվում է 2024 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքի կենտրոնում ավտոկայանատեղում կայանելու համար վճարը սահմանել տարեկան 160 հազար դրամ, իսկ կենտրոնից դուրս՝ 24 հազար դրամ։

 

Нет описания.

 

Ինչպես նշվում է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացված նախագծի հիմնավորման մեջ, առաջարկվում է Երևանի սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում (բացառությամբ բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքների) ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար սահմանված վճարների դրույքաչափերը սահմանել ըստ գոտիների՝ կիրառելով 2023 թվականի համար սահմանված դրույքաչափերի նկատմամբ բարձրացված դրույքաչափեր։

 

Հիմնավորման մեջ նշվում է նաև, որ սույն նախագիծն ուղղված է Երևանի կենտրոնի բեռնաթափմանը:

Նախագծի մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղմամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ