06 12 2023

Այս ամիս կատարված տարեկան 12,000 դրամ վճարը տարածվելու է միայն դեկտեմբերի ընթացքում կայանման վրա

Այս ամիս կատարված տարեկան 12,000 դրամ վճարը տարածվելու է միայն դեկտեմբերի ընթացքում կայանման վրա

Երևան համայնքում ավտոկայանատեղիների 2023թ.-ի վճարները սահմանվել են Երևանի ավագանու 27.12.2022թ.-ի թիվ 687-Ն որոշմամբ և գործելու են մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ժամը 24:00-ն: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Հետևաբար 2023թ.-ի դեկտեմբեր ամսվա ընթացքում կատարված տարեկան՝ 12.000 դրամ վճարը տարածվելու է միայն 2023թ.-ի դեկտեմբեր ամսվա ընթացքում կայանման վրա:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2024 թ. ավտոկայանատեղերի դրույքաչափերը կսահմանվեն Երևանի ավագանու 2023 թ. դեկտեմբերի 26-ին կայանալիք հերթական նիստի ընթացքում», - նշված է հաղորդագրության մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ