«Տնտեսական կապերի ամրապնդման տեսանկյունից կարևոր եմ համարում Հյուսիս- Հարավ ռազմավարական ծրագրում Իրանի մասնակցությունը, որն արդեն հայտարարվել է. Իրանի տնտեսական ներկայությունը կարող է ոչ միայն տնտեսական լուրջ բաղադրիչ հանդիսանալ , այլև՝ անվտանգային»,- «Հարավային կովկասի կայունության և անվտանգության արդի մարտահրավերները» թեմայով կազմակերպված գիտաժողովին հայտարարեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
Հիշեցնենք, որ ստորագրվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի-Տրանշ 4 շրջանակներում Ագարակից-Վարդանիձոր (մոտ 21կմ) ճանապարհի հիմնանորոգման, Վարդանիձորից մինչև թունելի ելք (մոտ 11կմ) ճանապարհի կառուցման պայմանագիրը։ Տրանշ 4-ի՝ Քաջարան-Ագարակ (Իրանի սահման) վերակառուցման գործող ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերակառուցել շուրջ 32 կմ ընդհանուր երկարությամբ՝ Ագարակ (ԻԻՀ-ի սահման)-Վարդանիձոր-նախատեսվող Քաջարանի թունելի ելք հատվածը։ Նախատեսված է կառուցել թվով 5 նոր փոխհատում, 6 նոր Էստակադա, 920 մետր ընդհանուր երկարությամբ 2 նոր թունել և 17 նոր կամուրջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը