24 11 2023

ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել Գազայում պահվող 24 պատանդի

ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել Գազայում պահվող 24 պատանդի

2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո  այսօրվա իշխանությունն ինչ անուն ասես չդրեց բանակին, նրա ունեցած սպառազինությանը, զինվորականներին, գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Այն տեխնիկան ու սպառազինությունը, որով 2020 թվականին ու դրանից հետո մարտեր էին վարվում, անունը դրեցին «մետաղի ջարդոն»` փորձելով արդարացնել սեփական տապալումն ու թշնամուն մեծաքանակ զինտեխնիկայի հանձնումը:

Սերժ Սարգսյանը որպես կանոն իր` պաշտպանության նախարար կամ նախագահ եղած ժամանակահատվածներում արձանագրված ռազմական հաջողությունների ու մատակարարումների մասին շատ քիչ է խոսել ու խոսում, ինչից օգտվելով՝ այսօրվա որոշ իշխանական գործիչներ, փամփուշտն ու արկն իրարից չտարբերելով, խոսում են նախկինում եղած խնդիրներից ու այսօրվա «աննախադեպ» հաջողություններից:

Փաստ է, որ մինչև 2018 թվականը, ինչ ու որտեղից փորձել ենք զենք-զինամթերք գնել` գրեթե ամբողջությամբ այդ գործարքները կայացել են, ըստ այդմ` մատակարարումներն արվել են, դեռ չեմ խոսում անվճար ռազմատեխնիկական ծրագրերի մասին:

Ու մի բան էլ` պարտության խորհրդանիշ և թշնամուն զենք հանձնող փաշինյանական իշխանությունը քաղաքական ու բարոյական իրավունք չունի խոսել նույն թշնամուց զենք խլած ու հաղթանակ տարած գործիչների ու մարտիկների մասին:

Ռազմական բյուջեի որոշ նրբերանգների մասին Սերժ Սարգսյանի այսօրվա մանրամասն դիտարկումներինավելացնելու բան չկա, միայն կասեմ, որ իր պատասխանատվության շրջանի մասին նախագահը շատ համեստ ներկայացրեց, բայց դրա մասին՝ մեկ այլ առիթով»,- գրել է Տիգրան Աբրահամյանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ