Երևանի քաղաքապետարանում երեկվա ծեծկռտուքից հետո «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը խոսել է լրագրողների հետ. հարցին՝ չե՞ն պատրաստվում ներողություն խնդրել հայհոյանքների համար՝ պատասխանեց. «Ես մեր ընտրողներին առանձին խոսքով, մամուլի ասուլիսով կանդրադառնամ: Երեկվա արձագանքներից և այսօր ստացած հեռախոսազանգերից արդեն պարզ է, որ մեր ընտրողները կիսում են այն իրավիճակը, որը տիրել է երեկ, բացի՝ ՔՊԿ-ի նշանակովի պաշտոններ ստանձնած անձանց խուլիգանական արարքներից»:
Հարցին՝ Անի Խաչատրյանն ասաց, որ քաղաքական ելույթ էր ունենում, հնարավոր չէ՞ր դուք էլ ելույթով պատասխանեիք, տեղից չարձագանքեիք ու չստեղծվեր երեկվա ծեծկռտուքը՝ նա պատասխանեց. «Եթե ձեր մատնանշած ավագանու անդամը լիներ այն անձը, ում ելույթին արժեր արտահերթ ելույթով պատասխանել…. գիտեք, ես վաղուց ճանաչում եմ այդ անձին և հստակ գիտեմ՝ արժե՞ր առանձին ելույթի արժանացնելով պատասխանել նրան, ընդամենը փոքր ռեպլիկով հիշեցրեցի, որ ինքը կրծքավանդակով պաշտպանում է այն թիմին, այն թիմի ներկայացուցիչներին, ում պատճառով Վազգեն Սարգսյանի հուշարձանը Շուշիում անարգել է թուրքը»:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը