«Լիդիան Արմենիա»-ն, որին պատկանում է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման լիցենզիան, ՀՀ կառավարության հետ 250 միլիոն դոլարի համաձայնագիր կստորագրի։ Այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին, ԱԺ-ում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Հենց այսօր կստորագրենք մյուս խոշորագույն հանքի հետ կապված փաստաթղթեր, որոնք կազդարարեն այդ հանքի աշխատանքի վերսկսելը։ Այսօր ժամը 17:00-ին 250 միլիոն դոլարանոց փաթեթ ենք ստորագրելու, որը թույլ է տալու վերսկսել ևս մի հանքի շահագործումը, որի վերաբերյալ վաղուց արդեն պարտավորությունները կան՝ Լիդիանը, Ամուլսարը»,- ասաց նախարարը։
ՀՀ կառավարության, Եվրասիական Զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության միջև կստորագրվի եռակողմ փոխըմբռնման հուշագիր։
ՀՀ կառավարության կողմից փաստաթուղթը կստորագրի ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Հիշեցնենք, որ Ամուլսարը 2018 թ․ պատրաստ էր շահագործման, սակայն Նիկոլ Փաշինյանը կասեցրեց, որից հետո տեղի ուենցան հանքի շուրջ անհասկանալի գործընթացներ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը