19 11 2023

Վերին Լարսով բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը դադարեցվել է

Վերին Լարսով բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը դադարեցվել է

Եղանակային պայմանների վատթարացման պատճառով Վերին Լարս անցակետով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը դադարեցվել է։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունից։

«Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման, ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինության պատճառով, ինչպես նաև հաշվի առնելով Վրաստանի սահմանապահ ոստիկանության հանձնարարականները, 2023 թվականի նոյեմբերի 19-ի ժամը 18:20-ից մինչև հատուկ կարգադրություն արգելվում է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը Վլադիկավկազ-Լարս հատվածում՝ ՌԴ-ից դուրս գալու ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ