18 11 2023

Պարեկների բռնարարքները որդու հանդեպ՝ հոր մահվան պատճառ․ ահազանգ Կապանից. Yerkir.am

Պարեկների բռնարարքները որդու հանդեպ՝ հոր մահվան պատճառ․ ահազանգ Կապանից. Yerkir.am

Yerkir.am-ը գրում է․

«Yerkir.am-ի տեղեկություններով` օրերս Կապանում  ներդրված պարեկները մեքենան տևական ժամանակ վարել են քաղաքացի Ռազմիկ Մարտիրոսյանի հետևից, հասել մինչև տան բակ ու կանգնեցրել վարորդին։ Մեքենայի գույքահարկը չվճարելու համար պարեկների ու քաղաքացու միջև վիճաբանություն ու քաշքշուկ է տեղի ունեցել։

Երիտասարդի հայրը՝ Սեյրան Մարտիրոսյաը պատշգամբից նկատել է, որ պարեկները հարվածում են որդուն։ Տանից դուրս է եկել, մոտեցել պարեկներին ու խնդրել դադարեցնել ծեծկռտուքը։

Պարեկները դադարեցնելու փոխարեն ձեռնաշղթաներ են հագցրել որդուն։ Նույն ժամանակ հոր ինքնազգացողությունը վատացել է և տեղում ինֆարկտից մահացել։

Մինչ հարևանները շտապ օգնություն կկանչեին, ներդրված պարեկները ավարտին են հասցրել իրենց «հաղթական գործը» և երիտասարդին անշնչացած հոր մոտից տեղափոխել բաժին։

Այսօր Սեյրան Մարտիրոսյանի հուղարկավորությունն է։

 Yerkir.am-ը կփորձի կապ հաստատել հանգուցյալի որդու և հարազատների հետ՝ լրացուցիչ մեկնաբանությունների համար։

Ակնկալում ենք ՆԳ նախարար Վահե Ղազարյանի և Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանի հրապարակային պարզաբանումը դեպքի առնչությամբ»։

Անի Նահապետյան

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ