16 11 2023

25 մարդ Ղարաբաղում կարողացել է կապ հաստատել ՀՀ-ում և այլ երկրներում գտնվող իրենց հարազատների հետ. ԿԽՄԿ

25 մարդ Ղարաբաղում կարողացել է կապ հաստատել ՀՀ-ում և այլ երկրներում գտնվող իրենց հարազատների հետ. ԿԽՄԿ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակը, սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին աջակցել է վիրավորների ու բուժառուների տարհանմանը, ինչպես նաև նպաստել ընտանիքների վերամիավորմանն ու աճյունների հետ արժանապատիվ վարվեցողության ապահովմանը։

«220 աճյուն Ղարաբաղից տեղափոխվել է Հայաստան, որոնց թվում են հիմնականում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի զոհերը։

Շուրջ 2,500 հեռախոսազանգ և այց ենք ունեցել անհայտ կորած անձանց ընտանիքների կողմից, որոնք որոնում էին իրենց հարազատներին կամ տեղեկության կարիք ունեին:

25 մարդ Ղարաբաղում կարողացել է կապ հաստատել Հայաստանում և այլ երկրներում գտնվող իրենց հարազատների հետ տեսազանգերի և հեռախոսազանգերի միջոցով։

124 վիրավոր և բուժառու տեղափոխվել է Հայաստան»,- հայտնում են գրասենյակից։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ