25 06 2024

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին

Հունիսին ԿԽՄԿ-ի աշխատակիցները այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին։ Այս մասին  հայտնում են Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

 

Նա նշեց, որ բոլորին հնարավորություն է տրվել հեռախոսազանգ ունենալ հարազատների հետ կամ տեսաուղերձ հղել։

Հաղորդվում է, որ անցկացվել են անձնական հանդիպումներ, պայմաններ են ստեղծվել ընտանիքների հետ շփումների համար, ինչպես նաև գնահատվել են նրանց պահման պայմաններն ու նրանց հետ վարվելու կանոնները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ