30 տարվա կայացած Հայկական կարմիր խաչի ընկերությունը փորձում են փողոցային արդարադատությամբ ջլատել և պարալիզացնել աշխատանքը։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Հայկական կարմիր խաչի ընկերության փաստաբան Լևոն Բաղդասարյանը։
«Փորձել են կատարել ոչ իրավաչափ համագումար։ Եթե նախագահությունը մերժում է արտահերթ համագումար հրավիրելու դիմումը, այն ենթակա է կատարման։ Եթե կողմը գտնում է, որ անօրինական է մերժումը, ապա նա պետք է բողոքարկի, վիճարկի։ Չեն բողոքարկել, սարքել են ոչ բողոքարկելի։ Թող Աննա Եղիազարյանը դիմի դատական պաշտպանության, եթե կարծում է, որ իր նկատմամբ անօրինական որոշում է կայացվել»,- նշել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը