ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց հնչեցրեց՝ նշելով, որ Փաշինյանը ժամանակին հայտարարել էր` բուհերում կուսակցական պատկանելիություն չպետք է լինի, մինչդեռ պատկերն այլ է։
Հարցին պատասխանելով Փաշինյանն ասաց. «Դուք այսօր Ձեր ելույթում ասացիք, որ Ձեզ դասաժամեր չեն տվել Ձեր քաղաքական վարքագծի համար։ Դուք չասացիք` հայացքների կամ կուսակցական պատկանելիության համար։ Իսկ ո՞վ է ասել, որ այդ հնարավորությունը պետք է չարաշահվի, իսկ ՀՀ կառավարությունն էլ պետք է լուռումունջ հետևի… Բոլոր բուհերը ՀՀ կառավարության կողմից հիմնադրված մարմիններ են, ու հենց ՀՀ կառավարությունն ունի ամենամեծ լիազորությունը նրանց այսօրվա ու վաղվա օրվա համար»:
Արձագանքելով Փաշինյանին՝ ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Ձեզ բնորոշ մանիպուլյացիայով խեղում եք բառերը և արտահայտությունները, Դուք քաղաքական մարդ եք և լավ գիտեք քաղաքական վարքագիծ հասկացության բովանդակությունը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը