14 11 2023

Անհասկանալի է, թե այս համակարգում ի՞նչն է մասնավորին պատվիրակվում. Արծվիկ Մինասյան



«Պետություն-մասնավոր համագործակցության օրենքը, որը չափազանց լուրջ և հիմնարար օրենք է,  ենթադրում է նաև ներդրումային հսկայական քաղաքականություն: Այդ կտրվածքով օրենքից դուրս կառավարոությունը նաև սահմանել  է ոլորտները, թե որ ոլորտներում պետություն -մասնավոր  համագործակցության համակարգը պետք է աշխատի: 2022 թվականի հուլսիսի 28-ի կառավարության  որոշմամբ սահմանվել են 8 ոլորտներ, այդ թվում՝ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերրի տրամադրում և էլեկտրոնային նույնականացման համակարգ, հիմա անհասկանալի է, թե այս համակարգում  ի՞նչն է մասնավորին պավիրակվում»,-ԱԺ ամբիոնից տեսակետ արտահայտեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ ընդգծելով, որ պետական բյուջեի փաթեթում  պետություն-մասնավոր համագործակցության մասին ծրագրեր չկան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ