14 11 2023

Ամեն ինչն պետք է անենք, որ սահմանային բնակավայրերում բնակչության թիվը ոչ միայն պահպանվի, այլև՝ ավելանա. Գեղամ Նազարյան



ԱԺ-ում քննարկվում է ՝ ահմանամերձ բնակավայրերին լրացուցիչ 5 մլն դրամ հատկացնելու մասին նախագիծը: Քննարկման ժամանակ ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանը հայտնեց, որ բյուջետային տրամաբանությունն այնպիսին է, որ համայնքներին ուղղվող բոլոր գումարները և համայնքի սեփական եկամուտները տնօրինվում է համայնքի ավագանին: Նախագծի վերաբերյալ ելույթ ունեցավ «Հայաստան»խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝  նշելով.

«Ունենք իրական սահմանային բնակավայեր, որոնց անգամ տներն են դիտարկվում հակառակորդի կողմից, ունենք սահմանային բնակավայրեր, որտեղ հա՛մ տներն են դիարկվում , հա՛մ վարելահողներն են դիտարկվում, բայց ունենք նաև սահմանային բնակավայրեր, որոնց ո՛չ տներն  են դիտարկվում, ո՛չ վարելահողերը, բայց իրենք շարունակում են մնալ սահմանային բնակավայր:  Մենք ամեն ինչն պետք է անենք, որ սահմանային բնակավայրերում բնակչության թիվը ոչ միայն պահպանվի, այլև՝ ավելանա՝ տարբեր միջոցառումներով և ոչ թե նպաստների տրամադրմամբ: Առաջարկս այն է, որ սահմանային բնակավայրերին հատկացվող գումարները կոնկրետացվի՝ կոնկրետ ծրագրերով, կոնկրետ ձևով ուղղենք, և ոչ  թե՝ մսխվի»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ