11 11 2023

Որոշում կայացնող սրիկաներ, դուք քանի՞ արցախցի եք տարել ձեր տուն ու փորձել նրանց հետ համատեղ ապրել. Անի Կաղինյան

Որոշում կայացնող սրիկաներ, դուք քանի՞ արցախցի եք տարել ձեր տուն ու փորձել նրանց հետ համատեղ ապրել. Անի Կաղինյան

Քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանը գրել է.

« SOS

Կտրել են այն արցախցի ընտանիքների վարձի վճարները, ովքեր ըստ իրենց սեփականություն ունեն, բայց ի՞նչ սեփականություն: Օրինակ ամուսիններից մեկը ծնվել է Հայաստանում, Խորհրդային պետությունը նրանց անունը գրել է բնակարան ստանալու օրդերում, 1990- ականների սեփականաշնորհումով այդ մարդիկ, որպես համասեփականատեր են հանդիսացել տվյալ բնակարանում, հետո ամուսնացել են կամ կյանքի բերումով հայտնվել են Արցախում, այնտեղ ընտանիք են կազմել, տուն ու տեղ են դրել, իսկ 30 տարի հետո, որպես պանդուխտ հայտնվել են Հայաստանում: Հայաստանի իրենց համասեփականություն հանդիսացող բնակարանում իրենց ծնողներն են բնակվում, եղբայրները, քույրերը ընտանիքներ են կազմել, արդեն նրանց երեխաներն են ընտանիք կազմել ու երեխաներ ունեն: Հիմա ՀՀ իշխանությունը համարում է, որ Արցախից եկած ընտանիքը կացարան ունի ու կարող է համատեղ բնակվել մեկ այլ մեծ ընտանիքի հետ: Եթե հաշվում ենք, որ միջինը մոտ 70 քառ մետր բնակարանում, եթե ապրում է վեց մարդ, Արցախից էլ նրանց տանը պետք է բնակվեն 10 մարդ էլ, դուրս է գալիս, որ յուրաքանյուրին հասնում է 4,3 քառ մետր բնակտարածք: Ու դրա համար մարդկանց զրկում են վարձավճարից: Որոշում կայացնող սրիկաներ, դուք քանի՞ արցախցի եք տարել ձեր տուն ու փորձել նրանց հետ համատեղ ապրել: Սրիկայությունն էլ պետք է չափ ու սահման ունենա: Ես նման վիճակում հայտնված տասնյակ ընտանիքներ գիտեմ, այդ մարդիկ ի՞նչ անեն»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ