01 02 2019

Սասնա ծռերին ազատ արձակումից մինչև կրոնական ատելություն. Ակտիվ Facebook

Սասնա ծռերին ազատ արձակումից մինչև կրոնական ատելություն. Ակտիվ Facebook

Անի Կաղինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այո Ռոբերտ Քոչարյանը՝ իր մեղավորության բաժինը ունի ու հիմա պատասխան է տալիս դրա համար, որովհետև գալով իշխանության չբացահայտեց բոլոր քաղաքական սպանությունները, որոնք կատարվել էին ՀՀՇ-ի իշխանության օրոք, որովհետև նույն սահմանադրական կարգի տապալում հոդվածով Լևոն Տեր-Պետրոսյանին պատասխանատվության չենթարկեց 1996 թվականի համար: Եթե նա ժամանակին սա աներ չէր լինի 2008 թ. մարտի մեկը, Վանո Սիրադեղյանի վերադարձի մասին խոսք չէր լինի, երջանիկ աբգարյանները, որ մասնակից են եղել երկրի թալանին հիմա հանգիստ վեր ընկած կլինեին իրենց տեղերում: Նիկոլին էլ աճեցրած չէին լինի ու կապեին մեր գլխին»:

Ռոբերտ Մոլքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բոլորդ սկսել եք խիստ անհանգստանալ, մտահոգվել, մեղադրել և դատափետել ոսիկանությանն ավազակային հարձակումների, կողոպուտների և մյուս հանցագործությունների և իրավախախտումների աննախադեպ աճի համար: Գրեթե նույն վիճակն էր կարծես 90-ականներին… Իսկ ի՞նչ էիք ուզում… Կամ ավելի ճիշտ, երբ ՊՊԾ գնդի վրա հարձակված զինյալ խմբի անդամներին, մարդասպաններին, պատանդառուներին, պետական գույքը փչացնող, ոչնչացնող, վառողներին, պետության հեղինակության, միջազգային վարկին մեծագույն վնաս հասցնողներին ազատ արձակելու ժամանակ ինչու՞ չէիք մտահոգվում, անհանգստանում, ընդվզում, մեղադրում, մտահոգվում… Ինչու՞…Չգիտեի՞ք, որ շարքային ոստիկանի, տեղամասային տեսուչի, օպերլիազորի, ՃՈ տեսուչի մեջքն եք կոտրում, ցույց տալիս նրա անպաշտպանվածությունն ու անզորությունը, անօգնականությունը, չգնահատված և անտեսված լինելը… Կտրված, կոտրված, ջարդված, կապկպված ձեռքերով վոլեյբոլ չես կարող խաղալ, իսկ այդ քայլով կոտրվեց ողջ ոստիկանական համակարգի մեջքը, ողնաշարը… Նրանցից շատերը վախենում են նույնիսկ բարձրաձայնել կամ անգամ հարձակման հետևանքով զոհված ընկերների նկարները տեղադրել սոցցանցերի իրենց էջերում:  Խոսում ենք մարտի 1-ի զոհերից, և բնականաբար ցավում եմ… Սակայն, մոռանում ենք նոր զոհվածներին… Խոսում ենք 11 տարի առաջ կատարվածի բացահայտումից, ազատ արձակում կալանավորված զինյալ խմբի մարդասպաններին, նրանց դատաքննությունը վերածելով մի անհասկանալի ֆարսի: Իսկ մարտի 1-ի համար մեծ հաշվով մեղավոր ենք բոլորս, յուրաքանչյուրս, առավելապես այդ հանրահավաքները, ցույցերը, երթերը, մյուս միջոցառումները կազմակերպող շարժման առաջնորդները, ղեկավարները, պատասխանատուները, սադրիչ, հրահրող ելույթներ ունեցողները, միջադեպեր, ընդհարումներ ստեղծողները, նրանց՝ ցուցարարներին, այդ ամենից հետո լքող, փախչողներն ու իհարկե նաև իշխանությունները: Իսկ դատարանի դահլիճից ազատ արձակված զինյալներն այսօր հերոսներ են, նրանք իրենց հերոս են ներկայացնում, թքելով զոհերի հիշատակի ու ոստիկանության վրա, զբաղվում քաղաքականությամբ, հարցազրույցներ տալիս, փորձում խեղաթյուրել իրակնությունն ու արդարացնել իրենց քայլերը, հավանաբար ծրագրելով, մշակելով համանման նոր հարձակումներ ու գործողություններ… Ես չեմ զարմանա, եթե լինի նման բան և տարօրինակ չեմ համարի, այլ կընդունեմ որպես կատարված քայլերի օրինաչափ հետևանք... Իսկ հանցագործությունները կշատանան, քանի որ հանցագործները լկտիանալու, պահից, ստեղծված իրավիճակից օգտվելու շատ մեծ ունակություն ունեն… Այո՛, իրավիճակ է փոխվել և արդեն Բաղրամյան 26-ից են գողություն կատարում… Վայելեք»…

Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

««Շնորհավորում» եմ բոլորիս, քանի որ մենք բոլորս ապրում ենք մի երկրում որտեղ`

-Վարչապետի նստավայրից հուշադրամներ են գողանում (արա հասկանում եք դուք էդ ինչ ա),

-Վարչապետը բանակցում ա օրերով Ալիևի հետ հետո ասում ա «ես չեմ բանակցել, բայց նենց բան եմ բանակցում, որ ոչ մի ուրիշ իշխանություն չի բանակցել»

-Վարչապետին պատասխանում է «կիրթ առաջնորդի» ԱԳՆ-ն ու ասում ա «ապեր տրամաբանությունդ գդե՞», 

-ԱԺ նախագահը Գանայից հավասարակշռված վերաբերմունք ա ակնկալում ԼՂ հակամարտության վերաբերյալ,

  -ՊԵԿ նախագահը 14 միլիոն պարգևավճար ա ստանում, 

-Մարզպետը կոկորդիլոսի ձվերով ա տարված,

-ԱԺ ղեկավարությունը բան ու գործը թողած լուրջ դեմքով հիմնի փոփոխությունը բերում ա օրակարգ ու սկսում ա հիմնավորել թե որտեղ են ձմեռում խեցգետինները (Արարատի մարզպետը խեցգետնի «ձու» կարա բերի),

-ՀՔԾ պետը «ֆուցն» ա, բայց զատո երկրում բարձր համբավ ունեցող իրավաբան ա «քշում»,

-ԶԼՄ-ները երկրի թիվ 1 հակառակորդն են ու խանգարում են «նոր Հայաստանի անբասիր իշխանություններին»,

-Լրագրողը մահանում ա բանտում 44-օրյա հացադուլից հետո, իսկ «իրավապաշտպանները» ասում են «պետք է պարզել թե ինչո՞ւ էր հացադուլ անում» 

-Վերջիվերջո մենք ապրում ենք մի երկրում, որտեղ գիտակից բնակչության 90 տոկոսը գիտակցում ա, որ ինքը ԴԵԲԻԼՆԵՐԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅԱՆ զոհ ա, բայց հոգու խորքում մտածում ա` «բա Սերժի վախտ խի՞ էինք դիմանում»...  Կարճ ասած մենք խորը սասունխաչատրյանի մեջ ենք»...

Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրտս մի տեսակ անհանգիստ է Արայիկ Հարությունյանի համար։ Ասում եմ՝ կարո՞ղ ա Ոստիկանությունը իր նկատմամբ էլ Կրոնական ատելություն տարածելու մասին հոդվածով քրեական գործ հարուցի։ Ոստիկանությունը հիմա տենց հարցերով էլ է սկսել զբաղվել, էլի։ Արայիկն էլ, ըստ իս, ամենախորը ու անթաքույց ատելություն է տածում առ Հայ Առաքելական Եկեղեցի, դա չի թաքցնում ու դա աստիճանաբար վեր է ածում պետական մակարդակով տարվող քաղաքականության։ Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է և օբյեկտիվ մտահոգությունը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ