15 01 2019

Զանգովի արդարադատությունից մինչև վարչապետի տիկնոջ մաքրած լոբին․ ակտիվ Facebook

Զանգովի արդարադատությունից մինչև վարչապետի տիկնոջ մաքրած լոբին․ ակտիվ Facebook

Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Մալյան Նարեկը նենգաբար բացահայտում է այն փաստը, որ մարդասպանին սրբադասելու ու արդարացնելու կամ գոնե ներելու գործողություն անող անկողմնակալ լրագրողը իրականում նրա կինն է և ֆինանսավորվում է Սորոսի կողմից: Պարզվում է այդ լրագրողն այլևս բարձրաստիճան պաշտոնյա է: Նույնիսկ «Հժ»-ում գրվում է, որ այդ բարձրաստիճան պաշտոնյան կեղծ տեղեկություններ է տվել ներման հանձնաժողովին: Տեղի է ունենում բողոքի ակցիա: Լրագրող-փիառշիկ-գրանտակեր-պաշտոնյային կանչում են Հ1՝ հարցազրույցի: Մալյանին կանչում են ոստիկանություն:

Մի քանի ամիս առաջ Մարալիկում հարձակվում են Մալյանի (և ոչ միայն) վրա, սպառնալիքներ հնչեցնում, գույք ոչնչացնում, ստիպում, որ ոստիկանությունը ուղեկցի՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Վերոհիշյալ բարձրաստիճան պաշտոնյայի շեֆը Մալյանին (և ոչ միայն) անվանում է սադրիչ: Հ1-ի հաղորդավարը հրապարակավ մեղադրում է Մալյանին (և ոչ միայն): Ոստիկանություն են կանչում Մալյանին (և ոչ միայն):

Սենց որ գնա էն Սորոսենց Ասիայից Բաքվում քյաբաբ կսարքեն, Սորոսենց Իոանիսյանին կկանչեն Սորոսենց Հ1, իսկ Մալյանին նորից կկանչեն ոստիկանություն՝ Սորոսենց ոստիկանություն:

Սաղ հեչ, ասում եմ՝ կարո՞ղ ա խնդիրը Մալյանի մեջ ա... կարո՞ղ ա ինքն ա սաղ կազմակերպել...սպանությունը, փոքր Մարալիկը, մեծ Բաքուն, Սորոսին...» 

Ռոբերտ Ավագյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ի՞նչ տարբերություն ախռանիկ բալի ու Ֆրանկլին Գոնսալեսի միջև: Պարզվում ա՝ Գոնսալեսը սեփական լիֆտի մեջ անունը չպիտի գրեր, իսկ Զարեհ թոշակակերի տղեն կարա իրա անունը գրի սեփական կուռտկի վրեն: Բայց մի տարբերություն կա՝ Սերժի մտքով չէր անցնում Գոնսալեսին դեպուտատ սարքի»։

 

Աղվան Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ի՞նչը չներվեց Սեյրան Օհանյանին:

Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել Սեյրան Օհանյանին։ Պետք չէ զարմանալ հոդվածից․ Նիկոլի իշխանությունը ունի հստակ ուղեգիծ՝ սեպ խրել հասարակության ու պետականություն կերտած գործիչնեչի միջև: Իսկ իրականում Նիկոլ Փաշինյանը չներեց Սեյրան Օհանյանին, որովհետև Օհանյանը ցուցմունք չտվեց Ռոբերտ Քոչարյանի դեմ: Ահա, սա է, Նիկոլի իշխանության դեմքը, ու ամենևին պետք չէ զարմանալ՝ սա Նիկոլի իշխանության իրական պատկերն է: Հիմա՞ վենդետա չկա, հիմա՞ էլ պետք է գոռաք, որ զանգովի արդարադատություն չկա»:

 

Անի Կաղինյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Այսօր լսեցի Նիկոլի լայվի վերջին հատվածը, որտեղ մեղադրանքներ էին հնչում մամուլին ու հասարակությանը, որ խառնվում են իրենց գնումներին, խաշ ուտելուն, իրենց ընտանեկան կյանքին:

Հարգելի՛ Նիկոլ, մամուլը կամ հասարակությունը մեղք չունեն դրանում, երբ Ձեր տիկինը լոբի մաքրելուց կամ տոլմա փաթաթելուց նկար է տեղադրում համացանց, երբ Ձեր որդին արձակուրդի է գալիս բանակից, ու Դուք գնում եք խաշ ուտելու, երբ Ձեր ընտանիքի անդամները տնից փախնում են և գնում նկարվելու տոնածառի տակ, երբ Ձեր ընտանիքի անդամները դարձել են բլոգերներ, երբ Դուք ինքներդ սելֆիի ձողը առած նկարներ եք անում:

Մամուլը և հանրությունը հայելու նման ընդամենը արձագանքում է Ձեր ընտանեկան նկարներին և գրառումներին: Սա կանխելու համար Դուք ինքներդ էլ լավ գիտեք ինչ պետք է անեք»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ