Այսօր՝ նոյեմբերի 4-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 06:10-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհի 25 կմ հատվածում ճակատ ճակատի բախվել են Honda CRV և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները: Հայտնում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի ամբուլատոր կենտրոն: Ավելի ուշ Ճամբարակի ամբուլատոր կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Ճամբարակի բաժին, որ վիրավորներից մեկը ճանապարահին մահացել է:
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը:
Վթարի փաստով Թ. Չանդոյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Ա. Աբրահամյանի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը