03 11 2023

Նոր ժողովրդավարություն մարզային առողջապահությունում

Նոր ժողովրդավարություն մարզային առողջապահությունում

Մարտունու բժշկական կենտրոնի աշխատակիցները շատ երկար սպասել են իրենց նոր հիվանդանոցի բացմանը եւ առնվազն արդար չէ շուրջ 200 հոգանոց թիմից թույլ տալ հիվանդանոցի բացմանը մասնակցել ընդամենը 8-10 հոգու: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Անուշ Պողոսյանը: 

«Նոր ժողովրդավարություն մարզային առողջապահությունում......

Վաղը Մարտունու բժշկական կենտրոնի նորակառույց հիվանդանոցի բացումն է, որի աշխատանքները մեկնարկվել են 2016 թվականից: 

Հուսամ ՀՀ վարչապետ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյանի այցից առաջ կքողարկվի անորակ շինարարության հետքերը

Եվ ամենակարեւորը.

Հարգելի պաշտոնյաներ 

Մարտունու բժշկական կենտրոնի աշխատակիցները շատ երկար սպասել են իրենց նոր հիվանդանոցի բացմանը եւ առնվազն արդար չէ շուրջ 200 հոգանոց թիմից թույլ տալ հիվանդանոցի բացմանը մասնակցել ընդամենը 8-10 հոգու...

Հ.Գ. նաեւ արդար չէ 60000-80000 ՀՀ դրամ աշխատավարձով աշխատող բուժքույրերին եւ մայրապետերին ստիպել 15000 դրամանոց համազգեստ գնելը` հիվանդանոցի բացմանը վարչապետին դիմավորելու համար եւ արդյունքում թույլ չտալ մասնակցել.....»,- գրել է նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ