Sputnik Արմենիան գրում է.
«Ադրբեջանի հարձակման հետևանքով Մարտունու ԲԿ տեղափոխվել է 10 վիրավոր:
«Մեզ մոտ գտնվողների վիճակը բավարար է գնահատվում, կյանքին վտանգ չի սպառնում։ Նրանցից 4 հոգի տեղափոխվել է Երևանի բուժհաստատություններ, քանի որ նեղ մասնագիտական միջամտությունների անհրաժեշտություն կար, օրինակ` միկրովիրաբուժության, մենք այստեղ չունենք նման մասնագետ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեցին հիվանդանոցից»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը