02 11 2023

Կապիտան Արմինե Գրիգորյան

Կապիտան Արմինե Գրիգորյան

ՊՆ-ն ներկայացնում է կապիտան Արմինե Գրիգորյանին․

«-Զորամասը շատ մոտ էր մեր տանը. միշտ հետաքրքրությամբ էի հետևում զինվորական անցուդարձին։ Դիմեցի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան և ընդունվեցի։
Ոսկե մեդալով ռազմական համալսարանն ավարտած Արմինեն մեծ ոգևորությամբ է խոսում ուսումնառության տարիների մասին:

-Շատ դժվար էր, բայց նաև՝ անչափ հետաքրքիր։ Ռազմական գործի փորձառու դասախոսներ, գիտելիքներդ ու հմտություններդ զարգացնելու լայն ասպարեզ, հագեցած զինվորական առօրյա, էլ ի՞նչ էր պետք` մասնագիտությունդ  գրավիչ դարձնելու համար։ Տասներեք զինատեսակներից դիպուկ կրակել ենք սովորել։
Արմինեն գերազանցությամբ է ավարտել նաև ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը:

 -Որպես սպա՝ սահմանամերձ զորամասում ծառայելու տարիներն ինձ համար հիմքը ճիշտ դնելու և կայացման տարիներ էին։ Մեր գումարտակի համալրման գործընթացը շարունակվում է, իսկ ծառայության անցնելու համար կարող են դիմել այս գործով հետաքրքրված բոլոր հայրենասեր և աշխատասեր կանայք ու աղջիկները, քանի որ կինը հավասարապես պատասխանատու է մեր խաղաղ ապագայի համար, և առաջարկվող պայմանները բոլոր առումներով լավն են։

Այսօր, ըստ կապիտան Գրիգորյանի, իրենց ստորաբաժանման համար լավագույն պայմաններ են ստեղծվում՝ թե՛ կեցության, թե՛ պարապմունքների համար։
Կապիտան Արմինե Գրիգորյան»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ