Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը նիստի ժամանակ հարց ուղղելով ՔՊ-ական ավագանի Արմեն Փամբուխչյանին նշեց.
«Ձեր կենսագրության մեջ 2004-2017 թիվը բաց է, ի՞նչ եք արել այդ տարիներին. մյուս հարցս՝ դուք 2018- ին ասացիք հեղափոխություն եք անելու, հիմա ուզում եմ հասկանալ իշխանափոխություն է՞ր, թե՝ հեղափոխություն, որովհետև այստեղ ունեք մարդ, որը քրեական գործով է անցնում, ձախ կողմում նստած է , էստեղ ունեք մարդ, որը փոխքաղաքապետի թեկնածու է, որը հայտարարագրի մեջ ոչ մի բան չի գրել , հիմա էս մարդն ի՞նչ է ուզում անել քաղաքապետարանում, որն ունի զրո կոպեկ ունի: «Հետքը» գրում է, որ էդ մարդը պարտք է միլիոնավոր դրամներ պետությանն ու բանկերին, հիմա էս մարդն ի՞նչ գործ ունի պետության հետ, պետական կառավարման հետ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը