«Եթե սեփական բիզնեսն ունենայիք, արդյո՞ք կգնայիք արտասահման, ապրանքը նայեիք, ուսումնասիրեիք, այնտեղ ժամանակ անցկացնիք, հետա վերադառնայիք և այդ նույն ապրանքը 2 անգամ ավելի թանկ գնեիք՝ միջնորդի միջոցով։ Կանաչապատման ՀՈԱԿ-ը դա է անում»,-Ավագանու նիստում հայտնեց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը։
Նա հայտարարեց, որ երեք մետր բարձրությամբ 13-14 բնափայտ հաստությամբ տնկինրեը Իտալիայում 30-40 հազար դրամ է։
«Կանաչապատման ՀՈԱԿ-ի աշխատակիցներն ամեն տարի գնում են իտալիա, այդ նույն ապրանքը տեսնում են, հետո գալիս են այստեղ և Իջևանի «Բերինվուդը» ընկերությունը այդ նույն ապրանքը երկու անգամ թանկ գնում է և տալիս է Կանաչապատման ՀՈԱԿ-ին՝ մեր վճարած հարկերով, հետո ասում եք, թե այն կոռուպցիա չէ։ Եթե կոռուպցիա չէ, ուրեմն ապաշնորհ ղեկավարություն եք, որ հալալ քրտինքով վճարած ժողովրդի փողերն այդպես եք ծախսում»,-ասաց Զարոկյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը