Հոկտեմբերի 21-ին կրակոցներ են հնչել Երևանում:
Այդ օրը՝ ժամը 02:00-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Նուբարաշենի 9-րդ փողոցի 1 շենքի բակում անհայտ անձը, խախտելով հասարակական կարգը և անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, ոգելից խմիչքի ազդեցության տակ կրակոցներ է արձակել:
Shamshyan.com-ը հայտնում է, որ ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները օպերատիվ հետախուզական միջացոռումների արդյունքում պարզել են կրակոց արձակողի ինքնությունը, ում հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում ժամեր անց նա ներկայացել է ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք:
Կրակոցներ արձակողը եղել է Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ՝ 41-ամյա Աշոտ Ղադյանը, ով նաև ներկայացրել է հանցագործության գործիք հրազենը:
Ղադյանը ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքից ներկայացվել է քննչական բաժին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը