«Փաստաբանության մասի օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծ է մշակվել, որն ԱԺ-ում այսօր ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը:
«Նախագծով առաջարկվում է նախատեսել իրավական հիմքեր՝ հանրային պաշտպանի գրասենյակին աշխատավարձի ֆոնդի 15 տոկոսի չափով պետբուջեից գումար հատկացնել հանրային պաշտպաններին՝ արտաժամյա աշխատանքի դիմաց վարձատրելու նպատակով»: Նրա խոսով՝ հանրային պաշտպանները ոչ աշխատանքային օրերին և ժամերին, այդ թվում՝ գիշերային ժամերին մասնակցում են քրեական և այլ դատավարական գործողությունների, նախագծով առաջարկվում է գումարը հատկացնել միայն արտաժամյա աշխատանքի համար, որը գրասենյակի ղեկավարին ու տեղակալներին չի վերաբերվելու: Ըստ փոխնախարարի՝ մեկ հանրային պաշտպանը վարում է 210 քրեական գործ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը