Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի առաջարկությամբ և Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` 24 տարի Արդարադատության նախարարության ՀԿԱԾ-ում աշխատած Լևոն Բալյանը նշանակվել է նախարարի տեղակալ։ Այս մասին հայտնում են նախարարությունից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Լևոն Բալյանին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ:
Աշխատանքային գործունեություն
1999-2007 թթ․ ԴԱՀԿ ապահովող ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Ավան և Նոր-Նորք, Արմավիրի մարզային, Աճուրդի կազմակերպման և գույքի իրացման բաժիններում՝ որպես հարկադիր կատարող, ավագ հարկադիր կատարող, առաջատար խորհրդատու, գլխավոր խորհրդատու և մարզային բաժնի պետի տեղակալ
2007-2008 թթ․ ԴԱՀԿ ապահովող ծառայության Երևանի քաղաքային բաժնի պետի տեղակալ
2008-2016 թթ․ ԴԱՀԿ ապահովող ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ, Ավան և Նոր-Նորք, Աջափնյակ և Դավթաշեն, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն, Վարչական ակտերով բռնագանձումների բաժինների պետ
2016-2019 թթ․ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության տեսչական և վերլուծական բաժնի, ապա Տեսչական, վերլուծական և աճուրդի կազմակերպման բաժին պետ
19․08․2019 թ․-2022 դեկտեմբեր ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ»,- ասվում է հաղորդագրությունում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը