23 10 2023

Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով

Հայաստանի տարածքում հոկտեմբերի 22-ի ցերեկը, 23-ին, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:

Հոկտեմբերի 24-ին առանձին շրջաններում սպասվում է  կարճատև անձրև, հնարավոր է նաև մառախուղ։

«Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ, 25-27-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 22-ի ցերեկը կբարձրանա ևս 2-3 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Երևանում հոկտեմբերի 22-ի ցերեկը, 23-ին, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 24-ին հնարավոր է  կարճատև անձրև։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ