Գազայի հատվածում սպանվել է ՀԱՄԱՍ խմբավորման ղեկավարության տակ գտնվող ազգային անվտանգության ուժերի հրամանատար Ջեհադ Մհեյսենը: Նա սպանվել է իսրայելական ավիահարվածի հետևանքով, հայտնում է The Jerusalem Post-ը՝ պաղեստինյան լրատվամիջոցներին հղումով:
Մհեյսենը սպանվել է իր ընտանիքի անդամների հետ՝ Գազա քաղաքի Շեյխ Ռադվան թաղամասում գտնվող իր տան վրա հարձակման ժամանակ:
Իսրայելի պաշտպանության բանակը չի հաստատել նրա մահը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը