Լևոն Քոչարյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը այսօրվա՝ հոկտեմբերի 12-ի մամուլի ասուլիսում հրապարակեց տեսանյութ, թե ինչպես են ոստիկանները բռնություն կիրառելով մեքենան նստեցնում Լևոն Քոչարյանին, այնուհետև բռնություն գործադրությում նրա նկատմամբ նաև ավտոմեքենայի մեջ։
Բռնություն կիրառած ոստիկանների ցուցմունքների հիման վրա կալանավորվել է հենց Լևոն Քոչարյանը։ Տեսանյութը, սակայն, ապացուցում է, որ ոստիկանները կեղծ ցուցմունք է տվել։
Մասնավորապես, սլաքով նշված ոստիկանը հայտնել է, թե Լևոն Քոչարյանը բերման ենթարկելիս իրեն ոտքերով հարվածել է, երբ նրա դիմացից գնում էր։ Տեսանյութից երևում է, սակայն, որ նա միշտ եղել է Լևոն Քոչարյանի թիկունքում և որևէ հարված չի ստացել։
Ոստիկանները նաև ասել են, թե մեքենայի մեջ Լևոն Քոչարյանին հորդորել են չհայհոյել, այնինչ տեսանյութում երևում է, որ մեքենայի մեջ 4 կարմիր բերետավոր ծեծում է Լևոն Քոչարյանին։
Ըստ մեղադրանքի՝ Լևոն Քոչարյանը չի ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին, այնինչ տեսանյութով երևում է, որ Լևոն Քոչարյանի մոտենալուն պես նրա նկատմամբ բռնություն են կիրառում՝ առանց օրինական պահանջ ներկայացնելու։
Մանրամասն՝ Էրիկ Ալեքսանյանի հրապարակած տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը