Գազայի հատվածից տասնյակ հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ, հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Հաղորդվում է, որ հրթիռային հարձակման մասին նախազգուշացնող ազդանշաններ են հնչել Թել Ավիվում։
«Ազդանշանը հստակ լսելի է եղել քաղաքի հյուսիսային հատվածում: Իսրայելական բանակի հաղորդմամբ՝ ազդանշաններ են հնչել նաև երկրի կենտրոնական հատվածում»,- հայտնել է նա։
Իսրայելի պաշտպանության բանակը նաև հայտարարել է Գազայի հատվածից սահմանամերձ շրջաններ «անորոշ թվով» զինյալների ներթափանցման մասին: Շարունակվող հրթիռակոծման և սահմանամերձ շրջաններ զինյալների ներթափանցման ֆոնին Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է պահեստազորի զանգվածային հավաքի մասին, արտակարգ դրություն է հայտարարվել Գազայի հատվածում և 80 կմ շառավղով։ Իսրայելի պաշտպանության բանակն իր հերթին հայտարարել է, որ պատրաստ է պատերազմի:
Հարավային և կենտրոնական շրջանների խաղաղ բնակիչներին հորդորվել է մնալ ապաստարանների մոտ, իսկ Գազայի հատվածին հարող տարածքում՝ ապաստարանների ներսում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը