Համացանցում արագորեն տարածվում են լուսանկարներ Հայաստանի ու Ուկրաինայի առաջնորդներ՝ Նիկոլ Փաշինյանի ու Վլադիմիր Զելենսկում զրույցի ընթացքից։ Ըստ տարածված տեղեկությունների նրանք հանդիպել ու կարճատև զրույց են ունեցել Իսպանիայի Գրանադա քաղաքում։
Զրույցի բովանդակության վերաբերյալ տեղեկություններ չկան։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն երեկ երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Իսպանիա: Այսօր Գրանադա քաղաքում նա կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովին: Միջոցառման շրջանակում Փաշինյանը հանդիպումներ կունենա միջազգային գործընկերների հետ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը