05 10 2023

Ինչպես են Ստեփանակերտում մնացած վերջին բնակիչներին տարհանում․ ԿԽՄԿ-ն տեսանյութ է հրապարակել

Ինչպես են Ստեփանակերտում մնացած վերջին բնակիչներին տարհանում․ ԿԽՄԿ-ն տեսանյութ է հրապարակել

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան ներկայացուցչությունը տեսանյութ է հրապարակվել Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտից՝ պատմելով քաղաքում մնացած վերջին բնակիչների տարհանման մասին։

«Տասնյակ հազարավոր մարդիկ արդեն լքել են իրենց տունը։ Բայց ամենախոցելի մարդիկ՝ տարեցները, հիվանդ և հաշմանդամություն ունեցողները, օգնության կարիք ունեն:
Մեր թիմերը բարձրախոսներով շրջել են փողոցներում, որպեսզի կարողանան գտնել  աջակցության կարիք ունեցող կամ Հայաստան տեղափոխվել ցանկացող մարդկանց»,- նված է ԿԽՄԿ հայաստանյան ներկայացուցչության ֆեյսբուքյան էջում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ