Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան ներկայացուցչությունը տեսանյութ է հրապարակվել Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտից՝ պատմելով քաղաքում մնացած վերջին բնակիչների տարհանման մասին։
«Տասնյակ հազարավոր մարդիկ արդեն լքել են իրենց տունը։ Բայց ամենախոցելի մարդիկ՝ տարեցները, հիվանդ և հաշմանդամություն ունեցողները, օգնության կարիք ունեն:
Մեր թիմերը բարձրախոսներով շրջել են փողոցներում, որպեսզի կարողանան գտնել աջակցության կարիք ունեցող կամ Հայաստան տեղափոխվել ցանկացող մարդկանց»,- նված է ԿԽՄԿ հայաստանյան ներկայացուցչության ֆեյսբուքյան էջում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը