04 10 2023

Արցախահայերին պետք է տրվի փախստականի կարգավիճակ. «հարկադիր տեղահանվածներ» եզրույթը չպետք է գործածել. Մարուքյան



«Երկրորդ հայկական պետականությունը փաստացի չկա և անգամ ընդունվել է փաստաթուղթ՝ Արցախի նախագահի կողմից և գիտենք, որ ուժի սպառնալիքի տակ ընդունված ակտերն իրավական ուժ չունեն, առավել ևս հղումը՝ 93 հոդվածին Արցախի Հանրապետության սահմանդրության այնտեղ որևէ լիազորություն տրված չէ՝  Արցախի Հանրապետությունը լուծարելու. ավելի քան վստահ եմ, երբ մեր բոլոր հայրենակիցները տեղափոխվեն Հայաստան այդ ակտի վերաբերյալ համապատասպխան որոշում պետք է ընդունվի արդեն՝ այստեղից, ուզում եմ հույս հայտնե,լ որ Արցախի Հանրապետության կառավարման համակարգը, թեկուզ վտարանդի կառավարության տեսքով, պետք է շարունակի գործել ու հանդես գալ ՀՀ տարածքից, այս կերպ մենք կփորձենք նաև նոր լիցքեր հաղորդել Արցախի հանրապետության հետագա վերականգնաման գործընթացին»,-Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում տեղի ունեցած կլոր սեղան-քննարկման ժամանակ ասաց  ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը:

«Այն, ինչ վերջին օրերին տեսանք Լեռնային Ղարաբաղում, ըստ էության նույն սցենարով իրականացված էթնիկ զտման թուրքական քաղաքականություն է, որում մեր երկու հարևաններն արդեն հմտացել են և այդ գործընթացն ուղղորդում են տեղեկատվական պատերազմով և հակահայկական քարոզչությամբ։ Մենք պետք է սթափվենք և փորձենք չկրկնել անցյալի սխալները»,- ասաց Արմեն Մարուքյանը՝ կարևորելով ՀՀ-ում հանգրվանած Լեռնային Ղարաբաղի հայերի շրջանում փաստահավաք խմբի ձևավորումը, որի աշխատանքը պետք է օգտագործվի միջազգային ատյաններում՝ ցեղասպանություն իրականացնելու մեղադրանք առաջադրելով Ադրբեջանի դեմ՝ վերջինիս պատասխանատվության ենթարկելու նպատակադրությամբ։

«Պետք է ընդունենք մեր սխալները.  արցախահայության Հայաստան գալու հետ կապված բացարձակ սխալ եզրույթաբանության կիրառման մասին է խոսքը.  «հարկադիր տեղահանվածներ».  սա կատարելապես սխալ ձևակերպում է,  խոսքը փախստակնների մասին է  և ամեն ինչ պետք է անենք, որ ՀՀ-ն մեր արցախահայ հայրենակիցներին ՀՀ-ում տա փախստականի կարգավիճակ, որովհետև իրենք կամավոր չեն լքել  իրենց հայրենի օջախները:

Հաջորդը՝ մեր արցախահայերի շրջանում փաստահավաք աշխատանքների կատարումն է. պետք է էլեկտրոնային արխիվային բազա ստեղծենք և այս փաստահավաք աշխատանքը պետք է օգտագործվի միջազգային դատական ատյաններում՝ Ադրբեջանի դեմ ցեղասպնական մեղադրանք ներկայացնելու և նրան պատախանատվության կանչելու համար»: 

 Հիշեցնենք, որ  ՀՀ-ում Արցախի Հանրապետության վտարանդի կառավարության գործունեությունը շարունակելու առաջարկ էր օրեր առաջ արել պատմաբան, Yerkir.am-ի խմբագիր Վահե Սարգսյանը՝ իր Ֆեյսբուքյան գրառմամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ