17 07 2023

Արցախահայերի բողոքի առաջին հասցեատերը պետք է լինի ՔՊ-ական իշխանությունը․ Մելիքյան

Արցախահայերի բողոքի առաջին հասցեատերը պետք է լինի ՔՊ-ական իշխանությունը․ Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ի պատասխան բազմաթիվ հարցերի. այսօր Երևանում մեկնարկել են արցախահայերի բողոքի ակցիաներ միջազգային կառույցների և դեսպանատների առջև։ Շատերն են ինձ հարցնում, թե ինչու ես չեմ մասնացում այդ բողոքի գործողություններին։ Պարզաբանեմ։ Երկու օր առաջ ես հրապարակավ ու հստակ դիրքորոշում էի հայտնել այն մասին, որ Հայաստանի թրքահպատակ իշխանությունների կողմից Արցախն ադրբեջանի մաս ճանաչելուց հետո՝ արցախահայերի բոլոր տեսակ բողոքի գործողությունների առաջին հասցեատերը պետք է լինի քպ-ական իշխանությունը։ Այդ հասցեատիրոջը շրջանցելով՝ ՄԱԿ-ին ու մյուս միջազգայիններին դիմելը ես համարում եմ իմաստազուրկ և անարդյունավետ։ Սենյակում գտնվող «փղին» չնկատելով՝ «աղվեսին» մատնացույց անելը համարում եմ անազնիվ։ Այս հարցի շուրջ ասելիքս այսքանն էր, լրագրողներին խնդրում եմ հավելյալ հարցեր չտալ։ Նոր ասելիք կունենամ միայն այն ժամանակ, երբ բողոքի գործողությունների բովանդակությունը վերադառնա տրամաբանության տիրույթ»:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ