03 10 2023

ԼՂ-ից բռնի տեղահանվածների ներհոսքը խիստ նվազել է

ԼՂ-ից բռնի տեղահանվածների ներհոսքը խիստ նվազել է

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ներհոսքը խիստ նվազել է։ Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել և Հայաստան է ժամանել 100 625 անձ։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ հումանիտար կենտրոնի աշխատանքները ներկայացնելիս:

Ըստ նրա՝ Հակարիի կամուրջը 21 195 տրանսպորտային միջոց է հատել: Ժամը 16:00-ի դրությամբ հաշվառված քաղաքացիների թիվը կազմել է 91 924:

Նազելի Բաղդասարյանը նշեց, որ զուգահեռ իրականացվում է հաշվառման գործընթաց, և եթե կան քաղաքացիներ, որոնք ինչ-ինչ պատճառներով ժամանելուց չեն կարողացել հաշվառվել, անհրաժեշտություն կա դիմելու համայնքային կենտրոններ։ Նրա խոսքով՝ այդպիսի 60 համայքնային կենտրոն է գործում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ