Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել ու Հայաստան է ժամանել 100.617 մարդ։ Հակարի կամուրջը հատել է 21 191 տրանսպորտային միջոց։ Նման տվյալներ այսօր ներկայացրեց Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
«Նրանց ավելի քան հիսուն տոկոսն օգտվել է պետության մատուցած կեցավայրերից։ Անգամ այն քաղաքացիները, որոնք ունեն կեղավայրեր, օգտվում են պետական աջակցության այլ ծրագրերից, ծառայություններից»,-ասաց բանախոսը։
Հայաստանի տարբեր բժշկական կենտրոններում այս պահին բուժում է ստանում 345 անձ, նրանցից շատերի վիճակը շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր։
«Վերակենդանացման բաժանմունքում գտնվում է ինը երեխա, որից երկուսի վիճակում դրական դինամիկա կա»,-ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը