21 12 2023

Արցախցիները 50 հազար դրամի օժանդակությունը կստանան մինչև 2024-ի մարտը ներառյալ

Արցախցիները 50 հազար դրամի օժանդակությունը կստանան մինչև 2024-ի մարտը ներառյալ

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 21-ի նիստում որոշեց 2023-ի ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդից 3,5 մլրդ դրամ հատկացնել ԼՂ-ից բռնի տեղահանված70 000 անձանց  40+10 հազարական դրամի դեկտեմբեր ամսվա ֆինանսական աջակցությունը տրամադրելու համար:

Նշենք, որ նախատեսվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության ցուցաբերում՝ 6 ամիս ժամկետով՝ ամսական 40 000 դրամ՝ ժամանակավոր կացարանում բնակվելու և 10 000 դրամ՝ կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար:

Որոշման շրջանակում սոցիալական աջակցություն տրամադրելու համար առկա է ֆինասական միջոցների (30 մլրդ դրամ) հատկացման անհրաժեշտություն, որի մի մասը անհրաժեշտ է հատկացնել 2023 թվականի ՀՀ պետբյուջեից:

Որոշման շրջանակում նախատեսվում է բռնի տեղահանված ավելի քան 100000 քաղաքացիների 6 ամիս ժամկետով (2023-ի հոկտեմբերից մինչև 2024-ի մարտը ներառյալ) սոցիալական աջակցության տրամադրում՝ ամսական 40 000 դրամ՝ ժամանակավոր կացարանում բնակվելու և 10 000 դրամ՝ կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար:

Որոշման շրջանակում հարկ կլինի 2023 թվականի հոկտեմբերից 2024 թվականի մարտը ներառյալ ամիսների համար հատկացնել 30.0 մլրդ դրամ (100000 շահառու x 50000 դրամ X 6 ամիս):

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ