Հայրենակիցներ, հարեևանների ֆեյքերի ոհմակները զանգվածային հարձակվել են քարտեզների վրա, Google, Yandex։ Այս մասին հայտնում է Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
«Փորձում են փոխել տեղանունները։ Դա հիմնված է այն բանի վրա, որ շատ մեծ քանակի նույնատիպ առաջարկները բերում են կոնկրետ տեղանքի անվանման փոփոխությանը կամ նոր տեղանքի հայտնվելուն։ Այդ պատճառով Երեւանում, օրինակ, հայտնվել են Ալիեւի անվան ցայտաղբյուրներ, այգիներ և այլն։ Ի՞նչ անել.
ա. Ով գիտի, ոնց խմբագրել քարտեզները, պետք է առաջարկել փոխել դեպի ճիշտը։
բ. Ով չգիտի, թե ոնց խմբագրել, չներվայնանալ։ Ու զգուշացնել «ա» կետի անձանց»,-գրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը