ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է․
«Այս թեմային չէի անդրադառնա, եթե հերթական անգամ ես և իմ ընտանիքի անդամները՝ կեղծ լուրերի տարածման միջոցով չթիրախավորվեինք գործող իշխանությունների և նրան սպասարկող դեղին մամուլի կողմից։
Այս օրերին, ՀՅԴ կառույցը ողջ ներուժով, ես և իմ ընտանիքի մյուս անդամներն անձնապես, մեր հազարավոր հայրենակիցների նման ևս լծված ենք անձամբ նիկոլ փաշինյանի գործողությունների հետևանքով ստեղծված աղետի հետևանքները մեղմելու և արցախահայ մեր հայրենակիցների կենսական անհրաժեշտության խնդիրները լուծելու աշխատանքներին։
Սա նվազագույն պարտականություն է, որը մեզնից յուրաքանչյուրն անում է լուռ և առանց ավելորդ բարձրաձայնման։ Կրկնում եմ այս թեմային երբեք չէի անդարադառնա, եթե այսօր հերթական անգամ չհայտնվեի իշխանական կեղծ լուրերի թիրախում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը