26 09 2023

Ամերիկյան համալսարանը մտահոգված է. ուսանողները բերման են ենթարկվել, թեեւ որևէ խախտում թույլ չէին տվել

Ամերիկյան համալսարանը մտահոգված է. ուսանողները բերման են ենթարկվել, թեեւ որևէ խախտում թույլ չէին տվել

Հայաստանի ամերիկյան համալսարանը իր մտահոգությունն է հայտնել ուսանողներին բերման ենթարկելու կառակցությամբ։

Տարածված հայտարարության մեջ ասվում է.

«Հայաստանի ամերիկյան համալսարանն իր խորը մտահոգությունն է հայտնում ոստիկանության կարմիրբերետավորների կողմից համալսարանի մոտից ուսանողներին բերման ենթարկելու կապակցությամբ:

Տեսանյութերի և ուսանողների վկայությունները հուշում են, որ բերման ենթարկված ուսանողները ոչ միայն վարչական, այլ ընդհանրապես որևէ խախտում թույլ չեն տվել: Նրանք պարզապես կանգնած են եղել համալսարանի մոտ՝ Հայաստանի դրոշներով և Արցախին ու Հայաստանին վերաբերող պաստառներով:

Անհանգստացած ենք, որ ուսանողների նկատմամբ նման գործողությունը կարող է վնասել Հայաստանի՝ որպես իրավական և ժողովրդավարական պետության, հեղինակությանը»։

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ