Հայաստանի ամերիկյան համալսարանի 45 դասախոս հայտարարություն են տարածել, որով պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Այն ամբողջությամբ ներկայացնում ենք.
Ելնելով Հայաստանի Հանրապետությունում տիրող քաղաքական, տնտեսական, սոցիալական և ռազմական հետպատերազմյան ճգնաժամից և հիմք ընդունելով կառավարության պարտավորության կատարման ձախողումը՝
մենք՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի («ՀԱՀ») ներքոստորագրյալ դասախոսներս և աշխատակազմի ներկայացուցիչներս, միանում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իր կառավարության անհապաղ հրաժարական տալու հանրային պահանջին։
Ծանուցում` ՀԱՀ-ը ապաքաղաքական ուսումնական հաստատություն է։ Սույն հայտարարության մեջ ներառված տեսակետները ներքոստորագրյալների անհատական տեսակետներն են և չեն արտահայտում ՀԱՀ-ի բոլոր դասախոսների, աշխատակազմի ներկայացուցիչների կամ ՀԱՀ-ի տեսակետը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը