23 09 2023

Լևոն Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվել է․ փաստաբան

Լևոն Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվել է․ փաստաբան

 «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվել է»։ Այդ մասին հայտնել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

«Լևոն Քոչարյանի ձերբակալման գործի քննությունը հետաձգվեց։ Կկայանա վաղը՝ 14:00-ին»,- գրել է փաստաբանը։

Մինչ այդ փաստաբանը հայտնել էր, որ Լևոն Քոչարյանի ձերբակալման դեմ ներկայացված բողոքը մակագրվել է Մասիս Մելքոնյանին: Դատական նիստը այսօր՝ ժամը 22:00-ին էր նախատեսված։

 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ