22 09 2023

Մարտունու Զիրոյան փողոցի բակը, Շամիրամ գյուղի նրբանցքի մեջտեղը․ Փաշինյանն այս վիճակում խոսում է ասֆալտից

Մարտունու Զիրոյան փողոցի բակը, Շամիրամ գյուղի նրբանցքի մեջտեղը․ Փաշինյանն այս վիճակում խոսում է ասֆալտից

 

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում մի քանի րոպե խոսեց Արցախում վիճակից և հույս հայտնեց, որ կկարգավորվի։ Այնուհետև անցան սովորական հարցերի քննարկմանը։

Հարցերից մեկով, օրինակ, մի քանի մարզպետարանի գումար էր հատկացվում, և Փաշինյանը սկսեց ընթերցել ցանկ, թե որ գյուղում ինչ են արել կամ անում․ «Շամիրամ համայնքի ներհամայնքային առաջին փողոցի երկրորդ նրբանցք, 9-րդ փակուղու ձոր իջնող հատված, երրորդ փողոցի նրբանցքի մեջտեղի ասֆալտապատում և վերանորոգում, 880 գծամետր։ Արագածոտնի մարզի թալին համայնքի Արագածավան, Արտենի բնակավայրերի ասֆալբետոնե պատվածք։ Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքի Ապագա համայնքի այգու նորոգում։ Մարտունու Զիրոյան փողոցի բակային հատվածի սալիկապատում» և այլն։

Նշենք, որ կառավարության դիմաց բողոքի զանգվածային ակցիա է, իսկ Արցախում թշնամին կոտորում է հայերին։ տեղեկություներ են գալիս բազմաթիվ զոհերի, անհետ կորածների մասին։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ