Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
« Նիկոլին թողնել իշխանության ու գնալ սրա-նրա դեսպանատան դիմաց պահանջ ներկայացնել, առնվազն անհեթեթ է: Կասեք ռուսները Արցախի անվտանգության երաշխավոր են ու գործը չեն անում, ես էլ կասեմ ո՞վ է բերել այդ երեշխավորի կոշիկը Արցախի հողի վրա, ո՞ր մի անասունն է ստորագրել այդ թուղթը ու տեր չի կանգնում իր ստորագրածին:
Հայեր, վերջապես խելքի գալու՞ եք, թե՝ ոչ: Գնում ռուսից պահանջում եք, որ ձեր համար կռիվ տա՞: Իրո՞ք:
Խնդրում եմ լուրջ վերաբերվեք ձեր/մեր պետությանը, դուք պետություն ունեք, նա ձեզ անձնագիր է տվել, նայեք, թե ինչ երաշխիք է ձեզ տվել այդ պետությունը այդ անձնագրով: Ձեր միակ պահանջը պետք է ուղղված լինի այն պետությանը, որը ձեզ անձնագիր է տվել:
Գրողը տանի, վերջապես հասկացեք, ինչ է պետությունը և ինչ գործառույթ դա ունի: Բավ է թայվաբազություն անել, սրա-նրա ջրերն ընկնել ու սրանից-նրանից՝ օտարից անվտանգություն պահանջել:
Ձեր անվտանգության և բարեկեցության երաշխավոր պետության ներկայացուցիչը միակն է ում պետք է պահանջ ներկայացնել: Իսկ այդ ներկայացուցիչը՝ Նիկոլ Փաշան, թուրքական տրոյական ձին է մեր ամրոցում: Սա է հիմա բոլորիս թիվ մեկ խնդիրը:
Լրջացեք վերջապես խնդրում եմ, ճանաչեք, որ պետություն ունեք, որն տարիներ առաջ այսօր իրեն անկախ հռչակել ու ձեզ անվտանգության երաշխիք է տվել: Ու այդ երաշխիքն այլևս չկա, նաև որովհետև դուք այդ պետության ներկայցուցչին չեք ուղղում ձեր պահանջը: Տեր կանգնեք ձեր/մեր պետությանը, մի պահանջեք օտարից, դուք այլևս պետություն ունեք, տեր կանգնեք դրան, որ իրապես անկախ լինի»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը